ՕՐՕ-ն կոալիցիոն իշխանություն ձևավորելու պատրաստակամություն է հայտնել

19:40, 17 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր պատրաստականությունն է հայտնում ԱԺ ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել կոալիցիոն իշխանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարություն է տարածել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

«Դաշինքը լիք է վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն կառուցելու»,- ասվում է հայտարարությունում:


© 2009 ARMENPRESS.am