Էրդողանն արտերկրում բնակվող թուրքերին համարում է Եվրոպայի ապագան
17:55, 17 Մարտ, 2017ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում ելույթի ժամանակ:
«Այստեղից կոչ եմ անում Եվրոպայի իմ եղբայրներին. ապրեք ավելի լավ թաղամասերում, ամենալավ մեքենաները վարեք, բնակվեք ամենալավ տներում: Երեքի փոխարեն հինգ երեխա ունեցեք, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»,- հայտարարել է նա:
© 2009 ARMENPRESS.am