Բոստոնում տեղադրվում են Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող վահանակներ

21:54, 15 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Peace of Art կազմակերպությունն սկսել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու արշավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Horizon Weekly-ն, ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակում Մասաչուսեթսում մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը նախաատեսվում են միջոցառումներ, որոնց ընթացքում քաղաքի 7 փողոցներում տեղադրվում են նոր վահանակներ: Դրանցով կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը:

Արդեն իսկ տեղադրված գովազդային վահանակի գրությունն ասում է. «Հարգելով Հոլոքոստի և աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը` ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»: Գրության ներքո պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համատեղ լուսանկարն աղավնիներ բաց թողնելիս:


© 2009 ARMENPRESS.am