Այստեղ ցանկալի չեք. գերմանական Bild պարբերականը լույս է տեսել Էրդողանին քննադատող բովանդակությամբ

15:39, 15 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ամենամեծ տպաքանակ ունեցող Bild պարբերականը մարտի 15-ին լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խստորեն քննադատող բովանդակությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականի առաջին էջի երկու երրորդը և ամբողջ երկրորդ էջն Էրդողանին առանձնացրած պարբերականը լույս է տեսել հետևյալ խորագրով. «Bild-ը իրականությունն Էրդողանի երեսին է ասում. ժողովրդավար չեք, այստեղ ցանկալի չեք»:

Bild-ի պատրաստած հոդվածում ներկայացված են Էրդողանի քաղաքական կյանքը, ընտանիքը, սահմանադրական փոփոխությունները, գերմանացիների տեսակետները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am