Գեղեցկության և նորաձեւության մրցույթում Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը

15:03, 14 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը առաջին անգամ Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World  գեղեցկության և նորաձեւության մրցույթում կներկայացնի մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դերասանուհին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել , որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը...
Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,-գրել է նա:


© 2009 ARMENPRESS.am