Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդն է «Coupe du Printemps» մրցաշարում

11:52, 13 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Coupe du Printemps մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Coupe du Printemps 2017-ի ընդհանուր հաշվարկում Սլավիկ Հայրապետյանը հավաքեց 156.37 միավոր և գրավեց երրորդ տեղը: Առաջին և երկրորդ տեղերում Ճապոնիան ներկայացնող մարզիկներն են:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին 5 մարզիկ:


© 2009 ARMENPRESS.am