Կարեն Կարապետյանն անդրադարձել է մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի հնարավոր նշանակման հարցին

21:56, 10 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանին՝ կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հնարավորությանը: «Այսօրվա թիմն աշխատելու է այնքան ժամանակ, որքանով էֆեկտիվ է: Այս պահին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից գոհ ենք և որևէ խնդիր չենք տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը: 

Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանն ազատվել է 2016 թվականի հոկտեմբերի հինգին:


© 2009 ARMENPRESS.am