Թրամփը եւ Նաթանյահուն քննարկել են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության հակազդման խնդիրը

10:30, 7 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքում ահաբեկչության հակազդման խնդիրը: Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները զրուցել են հեռախոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
«Երկու ղեկավարները քննարկել են մերձավորարեւելյան տարածաշրջանում շարունակվող ահաբեկչական սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Վարչապետը շնորհակալություն Է հայտնել նախագահին հրեատեցության դատապարտման վերաբերյալ նրա հայտարարությունների համար, որոնք նա արել Է Կոնգրեսի համատեղ նստաշրջանում արտասանած ճառի սկզբում»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am