Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

01:08, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում տեղի են ունենում ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 2 ժամ տևած պարտիայի 43-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: 

Այս տուրից հետո մրցաշարային աղյոսակը շարունակում են գլխավորել Մաքսիմ Լագրավը և  Շախրիար Մամեդյարովը, ովքեր ունեն 3,5 միավոր:

Արոնյանն ունի 2,5 միավոր և 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը իսպանացի Վալյեխոն է:


© 2009 ARMENPRESS.am