Էջմիածնում անասնագոմի տանիք է այրվել
19:37, 22 Փետրվար, 2017ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 22-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:10-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Մ. Բ.-ին պատկանող անասնագոմի տանիքը` մոտ 5 քմ:
© 2009 ARMENPRESS.am