Հովհաննես Բաչկովը շարունակում է պայքարը Ստրանջայի մրցաշարում

10:25, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած հայաստանցի բռնցքամարտիկներից միայն մեկին հաջողվեց հաղթանակ տանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի մարզիկին, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանը զիջել են Ուկրաինայի ներկայացուցիչներին: Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել կտրել նրա քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է: 

Ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:


© 2009 ARMENPRESS.am