Թրամփը ցավակցություն է հայտնել Չուրկինի մահվան կապակցությամբ

10:16, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն Է հայտնել ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը: 
«Թեեւ ամերիկացի պաշտոնյաները երբեմն չեն համաձայնում ռուս գործընկերների հետ, դեսպան Չուրկինը վճռորոշ դեր խաղաց համաշխարհային անվտանգության մի շարք հանգուցային հարցերի շուրջ Միացյալ Նահանգների հետ աշխատանքում»,- հայտարարել Է նախագահը: Նա հավելել Է, որ վշտացած Է մշտական ներկայացուցչի մահվան լուրից, որին նա անվանել Է փորձառու դիվանագետ, որը երկար տարիներ ծառայում Էր իր երկրին: 
Թրամփն ամերիկյան ողջ ժողովրդի անունից  ցավակցություն Է հայտնել Ռուսաստանի ժողովրդին ու կառավարությանը: 
ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը փետրվարի 20-ին մահացել Է Նյու Յորքի իր աշխատատեղում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ԶԼՄ-ների տվյալներով՝ մահվան պատճառ Է դարձել սրտի տագնապը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am