ԼՂ հակամարտության կարգավորման թեման կարեւոր տեղ կգրավի Նալբանդյանի եւ Լավրովի հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ

09:59, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններում կարեւոր տեղ կզբաղեցնի  ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նխարարության հաղորդագրության մեջ: Դրանում նշվում Է, որ Մոսկվան միշտ Էլ ակտիվ դեր Է խաղացել այդ գործընթացում, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլի սկզբին հակամարտության վերջին սրացումից հետո: 
Բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության հարցեր: «Փետրվարի 22-ի բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության լայն շրջանակի հարցեր»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուս դիվանագետներն արձանագրել են, որ «միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտիկ են կամ համընկնում են»: 
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների ինտենսիվություն եւ սերտ համակարգում Է դիտվում ՄԱԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՍԾՏՀ-ի եւ այլ միավորումների ու կազմակերպությունների շրջանակներում,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:-Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը կողմնորոշված Է դեպի սերտ համագործակցության հետագա զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում»:


© 2009 ARMENPRESS.am