ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ ի հիշատակ Չուրկինի

20:51, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փետրվարի 21-ի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ նախօրեին կյանքից հեռացած ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիտալի Չուրկինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Որպես Անվտանգության խորհրդի նախագահ առաջարկում եմ հայտարարել մեկ րոպե լռություն` Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ»,- հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն:

64-ամյա Չուրկինը մահացել է փետրվարի 20-ին Նյու Յորքում:


© 2009 ARMENPRESS.am