Արցախի 6-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին

19:00, 21 Փետրվար, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել է 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի պատրաստվածության աստիճանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին  լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը՝ 11:00-ին:
Նիստի ընթացքում նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:


© 2009 ARMENPRESS.am