Հայաստանի երիտասարդական հավաքականի չորս ֆուտբոլիստներ զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանան

18:56, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին, Հայկ Գալստյանին և Ալեքսանդր Հովհաննիսյանին մինչև 2019 թվականի  ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

Հրաչիկ Գևորգյանը հաշվառված է Արտաշատի տարածքային զինվորական կոմիսարիատում, Մարկ Գրիգորյանը՝ Մարտունու, Հայկ Գալստյանը և Ալեքսանդր Հովհաննիսյանը՝ Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Նշված ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում:


© 2009 ARMENPRESS.am