Պուտինը Չուրկինին հետմահու պարգեւատրել Է Արիության շքանշանով

17:56, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Վիտալի Չուրկինին  Արիության շքանշանով պարգեւատրելու մասին: 
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, պարգեւը շնորհվել Է «անձնվիրության, տոկունության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք դրսեւորվել են Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնում»:
Ավելի վաղ նախագահը ցավակցական հեռագիր Է ուղարկել դիվանագետի կնոջը՝ Իրինա Չուրկինային ու նրա երեխաներին՝ Անաստասիա եւ Մաքսիմ Չուրկիններին:
Վիտալի Չուրկինը վախճանվել Է փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը դիվանագետն զբաղեցնում Էր 2006 թվականի ապրիլի 8-ից:


© 2009 ARMENPRESS.am