Chanel-ը տեսանյութ է նկարահանել նորաձեւության տան հիմնադրի մասին

17:30, 21 Փետրվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ֆրանսիական նորաձեւության տունը նոր գլուխ Է ներկայացրել մակնիշի կայացմանը նվիրված տեսապատմությունից: Նոր մասը նվիրված Է ընկերության հիմնադիրին՝ մոդելագործ Գաբրիել Շանելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին պատմել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: 
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ, ինչպես նաեւ ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին:


© 2009 ARMENPRESS.am