Գիտնականները նոր ցավազրկող են փորձարկել խխունջների թույնից

15:33, 21 Փետրվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները գտնում են, որ փոքրիկ կոնաձեւ խխունջների թույնը կարող Է օգտագործվել խրոնիկական ցավի թեթեւացման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Կակղամորթները թույնն օգտագործում են իրենց զոհին կաթվածահար անելու կամ սպանելու համար:
Կատարված թեստերի արդյունքում պարզվել Է, որ կոնաձեւ խխունջների թույնի օգտագործման դեպքում ցավազրկման արդյունքը փորձի ենթարկված առնետների մոտ պահպանվել Է մինչեւ երեք օր:
Թեստերի արդյունքները նշանակում են ծանր հիվանդների համար հակացավային թերապիայի նոր տեսակի ստեղծման հնարավորություն:
Ափիոնային անալգետիկներն, ինչպիսին Է մորֆինը, առաջացնում են ընտելացում, իսկ խխունջի թույնը նման արդյունք չունի. եւ դա ամենակարեւոր ասպեկտն Է, կարծում են գիտնականները:

 


© 2009 ARMENPRESS.am