Անջելինա Ջոլին սարդեր Է ճաշակել Կամբոջայում

15:25, 21 Փետրվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամբոջայում գտնվող ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ընթրիք Է կազմակերպել իր երեխաների հետ, որի ընթացքում ընտանիքը համտեսել Է տապակած սարդեր եւ այլ միջատներ: Դերասանուհին դա արել Է BBC-ի համար հարցազրույցի ժամանակ: Ճաշկերույթի տեսագրությունը փետրվարի 20-ին հրապարակվել Է Twitter-ի BBC News (World) Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ամերիկուհին հիշեցրել Է, որ տեղացի բնակիչները հարկադրված են եղել միջատներ ուտել քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը տեւել Է 1967-ից մինչեւ 1975 թվականը: 
Ջոլին Կամբոջա Է ժամանել որպես «Նախ նրանք սպանեցին հորս» կինոնկարի ռեժիսոր աշխատելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am