45 տարվա ընթացքում 45 օսկարակիր ֆիլմերի եզրափակիչ տեսարանները միավորել են մեկ հոլովակում

14:58, 21 Փետրվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է հոլովակ, որում միավորել են այն 45 ֆիլմերի եզրափակիչ տեսարանները, որոնք «Օսկար» մրցանակի են արժանացել 1970 թվականից մինչեւ մեր օրերը: Տեսանյութը հրապարակված Է Vimeo-ի Room 237 ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Յուրաքանչյուր տասնամյակ ներկայացված Է մի քանի կինոնկարով: Մոնտաժում հայտնվել են նաեւ այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Տիտանիկը», «Ֆորեսթ Համփը», «Կնքահայրը», «Գառների լռությունը» եւ «Բերդմենը»: Տեսագրությունն ուղեկցվում Է «Լուսնի լույսը» ֆիլմից Նիկոլաս Բրիթելի The Middle of the World կոմպոզիցիայով: 
Այս տարի «Օսկար»-ի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում:

 


© 2009 ARMENPRESS.am