Սիրիայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական միջոցներով. ՌԴ ԱԳՆ

11:29, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն ռազմական միջոցներով հնարավոր չի լինի հասնել Սիրիայում շարունակվող հակամարտության դադարեցման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը փետրվարի 21-ին The Jerusalem Post իսրայելական թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, որն Իսրայելում Է գտնվում ահաբեկչության սպառնալիքին հակազդելու շուրջ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող կոնսուլտացիաների շրջանակներում: 
«Սիրիայի հակամարտությունը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով»,-ասել Է Սիրոմոլոտովը: Նրա կարծիքով՝ «գլխավոր խնդիրներից մեկը Սիրիայում ընդդիմության անջատումն Է ահաբեկիչներից»: «Անցյալ տարի մենք ԱՄՆ-ի հետ փորձում Էինք համաձայնության գալ այդ թեմայի շուրջ, բայց ամերիկացիներն այն ժամանակ չկարողացան տարբերություն դնել ընդդիմության եւ ահաբեկիչների միջեւ»,-հավելել Է նա:
Սիրոմոլոտովը նաեւ նշել Է, որ երբ Սիրիայում ավարտվի զինված հակամարտությունը, Իրանի զինուժերի ստորաբաժանումները եւ շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան շարժումը կհեռանան Արաբական Հանրապետությունից: «Ես հասկանում եմ, որ Իսրայելում մտահոգություններ կան այն բանի առնչությամբ, որ «Հըզբոլլահ»-ի եւ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ստորաբաժանումները, որոնք գտնվում են Սիրիայում, այնտեղ կմնան նաեւ պատերազմից հետո»,-նշել Է նա: «Նրանք կհեռանան»,-ասել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am