Կիմ Չեն Նամի որդին ժամանել Է Մալայզիա՝ տանելու հոր դին

10:43, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-ին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր որդին ժամանել Է Մալայզիայի այս քաղաք, որպեսզի տանի հոր դին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին այս մասին հայտնել Է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:  
Որոշ տվյալներով՝ Կիմ Հան Սոլը Մալայզիայի մայրաքաղաք Է ժամանել փետրվարի 21-ի առավոտյան եւ արդեն այցելել Է այն հոսպիտալ, որտեղ գտնվում Է հոր մարմինը: NHK-ն արձանագրել Է, որ հիվանդանոցի պահպանությունն այդ ժամանակ խիստ ուժեղացվել Էր, այնտեղ Էր ուղարկվել հատուկ ջոկատի 30 – 40 մարտիկներից բաղկացած ստորաբաժանում՝ ինքնաձիգ զենքերով:
Ինչպես նշել Է հեռուստաալիքը, Կիմ Հան Սոլը ճանաչել Է հորը: Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջում Է հանձնել նրա դին: Սակայն այդ երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն կհանձնվի մերձավոր հարազատներին: Երկու երկրների միջեւ ծագած վեճի պատճառով Փենյանում Մալայզիայի դեսպանը հետ Է կանչվել հայրենիք:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման Է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am