ԼՂՀ ԱԳ նախարարը քննարկել է Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» աշխատանքները

21:52, 20 Փետրվար, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» կողմից իրականացվող աշխատանքներին՝ ուղղված տարբեր բնագավառներում երկկողմ կապերի հաստատմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ Ուրուգվայի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


© 2009 ARMENPRESS.am