Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 63,69 տոկոսը

18:19, 20 Փետրվար, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Սահմանադրության հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 65 հազար 439 քաղաքացի կամ ընտրության իրավունք ունեցողների 63.69 տոկոսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԼՂՀ ԿԸՀ  քարտուղար Սերգեյ Մելքումյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի: Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Սահմանադրական փոփոխություններով Արցախն անցնում է կառավարման նախագահական համակարգի:


© 2009 ARMENPRESS.am