Օքսֆորդի համալսարանը 700 տարվա ընթացքում առաջին անգամ կարող Է արտասահմանյան մասնաճյուղ բացել

15:44, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանն իր 700-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կարող Է մասնաճյուղ բացել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիացի պաշտոնյաներն անցյալ շաբաթ Օքսֆորդ Էին ժամանել Փարիզում համալսարանի մասնաճյուղն ստեղծելու առաջարկությամբ: Ֆրանսիական կողմը հավաստիացրել Է, որ այս մասնաճյուղը կունենա տեղի ուսումնական հաստատության կարգավիճակ եւ այդպիսով՝ կպահպանի ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը նույնիսկ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: 
Նման առաջարկություններ են ստացել նաեւ բրիտանական մյուս համալսարանները: Համաձայնության դեպքում ուսանողական ավանի շինարարությունը, որը Օքսֆորդը ներկայացնելու Է Փարիզում, կարող Է սկսվել 2018 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am