ԶԼՄ-ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները

13:22, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին առաջին տարբերակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թրամփի վերանայված հրամանագրի գործողության ներքո կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները: 
Բացառություն կդառնան ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները:  
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսը, հրամանագրի վերջնական տարբերակը կհրատարակվի մոտ ժամանակներս: Թրամփն ինքը խոստացել Է նոր հրամանագիրը հրապարակել այս շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am