Պեկինը պլանավորում է քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել Էներգետիկայի համար

12:08, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի իշխանությունները պլանավորում են մինչեւ 2020 թվականը քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել մեգապոլիսի Էներգետիկական կարիքների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  այս մասին փետրվարի 20-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI): Նշվում Է, որ 2017 թվականին Չինաստանի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն վեց աղբայրող ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղբից կարտադրեն ԷլեկտրաԷներգիա, մեթան եւ Էթանոլ: Մինչեւ 2020 թվականը Պեկինում օրական 30 հազար տոննա աղբ կօգտագործվի Էներգետիկայի համար: 
Ինչպես նշել Է Չինաստանի միջազգային ռադիոկայանը, 24 հազար տոննա աղբ կայրվի նոր աղբայրող ձեռնարկություններում ԷլեկտրաԷներգիա ստանալու, եւս վեց հազար տոննա թափոններ՝  Էթանոլ եւ մեթան վերամշակելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am