Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Օլգա Ռիբակովայի մրցաշարում

15:51, 19 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Օլգա Ռիբակովայի անվան միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եռացատկի 16.59 արդյունքով Աղասյանը գերազանցել մրցակինցրեն և դարձել առաջին մրցանակակիր: Երկրորդ և երրորդ տեղերում ղազախ մարզիկներ են:

Մրցաշարին մասնակցում էին 9 մարզիկներ: 


© 2009 ARMENPRESS.am