«Ալաշկերտ»-ը զիջել է «Լոս Անջելես Գալաքսի»-ն

15:01, 19 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ամերիկյան ուսումնամարզական հավաքի ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:

«Արմենպրես»- հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ի մրցակիցը  «Լոս ԱՆջելես Գալաքսի»-ն էր: «Ուեսթ Մոնտ Քոլեջ» մարզադաշտում կայացած խաղում հայկական ակումբը զիջեց 2:0 հաշվով: «Լոս Անջելես Գալաքսի»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ջովանի դոս Սանթոսը և Մակ Բինը:

«Ալաշկերտ»-ի հաջորդ մրցակիցը «Վենտուրա Ֆյուշն»-ն, իսկ հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին:


© 2009 ARMENPRESS.am