Դատելով Մյունխենի որոշ հայտարարություններից՝ սառը պատերազմն այդպես էլ չի ավարտվել. Լավրով

18:01, 18 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե դատենք Մյունխենի կոնֆերանսի ընթացքում հնչած որոշ հայտարարություններից, ապա «սառը պատերազմ»-ն այդպես էլ չի ավարտվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մյունխենյան կոնֆերանսի իր ելույթում:

Լավրովն ընդգծել է՝ ՌԴ-ն ու Արևմուտքը համաձայն են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել Կիևի՝ Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությամբ: «Կիևը պետք է կանգնի մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղու վրա, այլընտրանք չկա»,- ընդգծել է նա: 


© 2009 ARMENPRESS.am