Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

12:50, 18 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: 

Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսիայից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 80 բեռնատար ավտոմեքենա:

Փակ են նաև Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:


© 2009 ARMENPRESS.am