Կանադահայ Արամ Էլակոզը կառաջադրվի որպես Լավալի քաղաքապետի թեկնածու

21:48, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի Արամ Էլակոզը կմասնակցի առաջիկա քաղաքապետի ընտրություններին Կանադայի Լավալ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Horizon Weekly-ն, ընտրությունները կայանալու են առաջիկա նոյեմբերին:

Արամ Էկալոզը մոլեկուլար կենսաբան է: Դոկտորական աստիճանը ստացել է Ստրասբուրգի Louis Pasteur համալսարանից: Նա աշխատել է տարբեր դեղագիտական ընտրություններում: Երկար տարիներ աշխատել է Քվեբեքի Հայ դատի հանձնախմբում:

Լավալը մեծությամբ Կանադայի 13-րդ քաղաքն է: Լավալում բնակվում են շուրջ 15 հազար հայեր:


© 2009 ARMENPRESS.am