Ծանր քաշերում միշտ կաղում ենք. Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ

19:07, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Մկրտչյանը անդրադարձավ ընթացիկ առաջնությանը: «Առաջնության ավարտից հետո մարզչական շտաբի հետ միասին կքննարկեն, թե որտեղ ունեն բաց տեղեր և դրանից հետո միայն կորոշենք ինչ անել: Թեթև քաշային կարգի մարզիկները մեզ մոտ միշտ լավն են, սակայն ծանր քաշերում միշտ կաղում ենք: Առաջնության առաջին եռյակին կվերցնենք հավաքների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Առաջնության ավարտից հետո թիմը կմեկնի Ծաղկաձոր ուսումնամարզական հավաքի: Հապետ Կուրգինյանը կլինի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչը:


© 2009 ARMENPRESS.am