«Արարատ»-ը համալրում է կազմը

18:57, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ համալրում է կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարձակվող Դավիթ Ղանդիլյանը վերադարձել է «Արարատ» և նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Մրցաշրջանի առաջին կեսում 23-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Լիբանանի հայկական «Հոմենթմեն» թիմում, որտեղ աչքի էր ընկնում արդյունավետ խաղով: Ղանդիլյանը խաղում էր «Արարատ»-ում 2014-ից, իսկ մինչ այդ հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակ»-ու: Հայաստանի առաջնության առաջին շրջանից հետո «Արարատ»-ը վերջին տեղում է և ունի միայն 6 միավոր:


© 2009 ARMENPRESS.am