Sony-ն Samsung-ին կփրկի պայթող մարտկոցներից

17:53, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ը Sony ընկերությանն Է ընտրել որպես Galaxy S8-ի համար մարտկոցների մատակարար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրների:
Նշվում Է, որ Sony-ի` մարտկոցների արտադրության համար պատասխանատու ստորաբաժանումն արդեն պատվերի կատարման համաձայնագիր Է ստորագրել: Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Samsung-ը փորձում Է այդ կերպ խուսափել  մարտկոցների պայթյուններից, ինչպես որ եղել Է Galaxy Note 7-ի դեպքում:
Բացի Sony-ից, Galaxy S8-ի համար մարտկոցների մատակարարմամբ կզբաղվի Murata Manufacturing ընկերությունը: Ընդ որում Samsung-ի սեփական արտադրությունը մինչ այժմ չի համապատասխանում անվտանգության նոր պահանջներին:


© 2009 ARMENPRESS.am