ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալի մոտից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված

13:11, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են 0,6 գրամ սպիտակ փոշենման զանգված, իսկ փետրվարի 17-ին հիմնարկի խցերից մեկում չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերել են 0,6 գրամ դարչնականաչավուն զանգված և մեկ բջջային հեռախոս:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:


© 2009 ARMENPRESS.am