«Գանձասար-Կապան»-ն գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Վենտսպլիս»-ի հետ

20:28, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսյան ուսումնամարզկաան հավաքի շրջանակ«Գանձասար-Կապան»-ն անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը` գոլազուրկ ոչ-ոքիխաղալով Լատվիայի 6-ակի չեմպիոն «Վենտսպլիս»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կապանյան թիմից աչքի ընկնելու լավ հնարավորություն են ունեցել ԳեղամՀարությունյանը, Վալմերսոն Գարսիա Պրայան և Վարդան Բակալյանը:

«Գանձասար-Կապան»-ըհանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով` Գրիգոր Մելիքսեթյան, Դամիր Մեմովիչ, ԷդվարդԿպոդո, Արա Խաչատրյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո,Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Գեղամ Հարությունյան, Կլաուդիր ՄարինիՋունիոր:

Ստուգողական հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կացնկացնի փետրվարի 18-ին։Կապանյան թիմին կդիմակայի Լիտվայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կլայպեդայի«Ատլանտաս»-ը:


© 2009 ARMENPRESS.am