Կառավարությունն անհատույց տարածք տրամադրեց «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնին

18:05, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշել է հետ վերցնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցում գտնվող տարածքը և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին՝ «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ ընկերությունը պարտավորվել է 5 տարում տարածքի բարելավման նպատակով կատարել 1 մլն դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի՝ 200 հազար դրամի չափով:


© 2009 ARMENPRESS.am