Սեւամորթ դեռահասի եւ ոստիկանի պարամարտով տեսահոլովակը վիրուսային Է դարձել

17:11, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ոստիկանի եւ սեւամորթ դեռահասի պարը ներկայացնող տեսահոլովակը Համացանցում սրընթաց ժողովրդականություն Է ձեռք բերում: Դրան ուշադրություն Է դարձրել The Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջեյսոն անունով տղան ոստիկան Քոդի Ուիլյամսին կանչել Է պարամարտի: Ուիլյամսի գործընկերը համաձայնել Է գոտեմարտը նկարահանել տեսահոլովակով, իսկ այնուհետեւ այն հարապարակվել Է Նեշի օկրուգի (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) ոստիկանական ստորաբաժանման Facebok-ում:   

Մրցակիցները հանդիպել են ավտոկայանատեղում եւ աշխույժ երաժշտության ներքո սկսել մարտը: Արդյունքում հաղթանակ Է տարել դեռահասը, քանի որ սպա Ուիլյամսը սկսել Է ծիծաղել եւ չի կարողացել շարունակել պարը: 

Տեսահոլովակը մեկ օրում հավաքել Է գրեթե 250 հազար դիտում եւ երեք հազար լայք:


© 2009 ARMENPRESS.am