Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել

15:26, 13 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ձերբակալվել Է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն:


© 2009 ARMENPRESS.am