Դեւիդ Բոուին հետմահու արժանացել Է «Գրեմմի»-ի հինգ մրցանակի

10:24, 13 Փետրվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին, որը մահացել Է 2016 թվականին, հետմահու արժանացել Է «Գրեմմի»-ի հինգ մրցանակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: 
Լավագույն այլընտրանքային ալբոմի համար մրցանակն ստացել Է Բոուիի վերջին սկավառակը՝ Blackstar-ը՝ առաջ անցնելով Radiohead-ից՝ A Moon Shaped Pool ալբոմով, եւ Իգգի Փոփից՝ Post Pop Depression սկավառակով:
Blackstar կոմպոզիցիան հաղթել Է «լավագույն ռոք-կոմպոզիցիա» եւ «լավագույն ռոք-կատարում» անվանակարգերում: Նա արձանիկ Է ստացել նաեւ ալբոմի լավագույն ձևավորման համար՝ այդ անվանակարգում հաղթանակ տանելով Փրինսի նկատմամբ: 
Blackstar-ը հաղթել է նաև լավագույն ձայնագրման համար սահմանված անվանակարգում:
«Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի լույս 13-ի գիշերը տեղի Է ունեցել Լոս Անջելեսում:

© 2009 ARMENPRESS.am