Շահին Միրզոևն ընտանիքով Ադրբեջանից Հայաստան է փախել և ժամանակավոր ապաստան խնդրել ՀՀ իշխանություններից

20:33, 11 Փետրվար, 2017

 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունը. «Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»։


© 2009 ARMENPRESS.am