Մարադոնան կաշխատի ՖԻՖԱ-ում

11:47, 10 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդը, ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից մեկը` Դիեգո Մարադոնան կաշխատի ՖԻՖԱ-ում:

«Վերջապես կկատարվի իմ երազանքը, և ես կաշխատեմ մաքուր և թափանցիկ ՖԻՖԱ-ում: Շնորհակալ եմ բոլորից, ով ոգեշնչեց ինձ այս նոր մարտահրավերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարադոնան:

Մարադոնան 1986 թվականի աշխարհի չեմպիոն է, հանդես է եկել արգենտինական մի շարք ակումբներում, իսպանական «Բարսելոնա»-ում, ինչպես նաև իտալական «Նապոլի»-ում: 


© 2009 ARMENPRESS.am