Մյունխենում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շուրջ համաձայնություն դեռևս չկա

17:16, 9 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռևս չի կայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք չենք պնդում հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու հարցում: Մենք առաջարկում և համաձայնեցնում ենք դրանք համապատասխան կողմերի հետ: Բոննում և Մյունխենում հանդիպումների գրաֆիկն այս պահին մշակվում է»,- ասել է Զախարովան` հայտնելով, որ հարցը համաձայնեցնելու պարագայում այդ մասին լրատվամիջոցներին կտեղեկացվի:

«Այս պահին ես կարող եմ միայն ասել, որ կողմերի հետ շփումները շարունակվում են»,- նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am