Վրացի գործարարը Հայաստանում McDonald's հիմնելու լիցենզիա է ստացել

16:38, 6 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան Հայաստանում McDonald's-ի բացման արտոնագիր է ստացել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  commersant.ge պարբերականը, գործարարը հայտարարել  է, որ փետրվարի 7-ին McDonald's Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այցի շրջանակներում կհստակեցվի  ռեստորանի տեղակայման վայրն ու այլ  մանրամասներ: «Արտոնագրի ստացումը  դեռ առաջին քայլն է, եւ այս ուղղությամբ մեզ սպասվում է լուրջ աշխատանք:  Անհրաժեշտ է հարթել իրավական հարցերը»,-ասել է գործարարը:

Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում Երեւանում կմեկնարկեն ռեստորանի կառուցման աշխատանքները:  Նախնական փուլում ծրագրվում է բացել 3-4 կետ, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի €2,5-3 մլն ներդրում:

McDonald's Georgia-ն բացվել է 1999թ.: Ներկայում ցանցը գործում է Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումում, Զուգդիդիում եւ Ռուսթավիում:


© 2009 ARMENPRESS.am