Հարավային Կորեայում հավաստել են Samsung Galaxy Note 7-ի բռնկման պատճառները

12:42, 6 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ Էներգետիկայի նախարարությունը հավաստել Է, որ Samsung ընկերության Galaxy Note 7 սմարթֆոնների բռնկումների պատճառը եղել են անսարքությունները շարժական սարքերի կուտակիչներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը:
«Պարզվել Է, որ ամենայն հավանականությամբ բռնկման պատճառ են եղել մարտկոցների հետ կապված խնդիրները, բայց մենք տարօրինակ ոչինչ չհայտնաբերեցինք բուն սմարթֆոններում»,- մեջբերում Է անում գործակալությունը նախարարության տեղեկագրից:   
Հետազոտության արդյունքների համաձայն՝ սարքերում տեղակայված կուտակիչներում Էլեկտրոդները վնասված են եղել, իսկ որոշ սմարթֆոններում չեն բավականացրել մարտկոցների մեկուսիչ նյութերը:
Երկու շաբաթ առաջ Samsung ընկերությունը տարածել Էր հայտարարություն, որում Galaxy Note 7 սմարթֆոնների խնդիրների պատճառ են համարվել մարտկոցների նախագծման եւ սարքերի հավաքման թերությունները:


© 2009 ARMENPRESS.am