Վիրահատության համար հիվանդանոց տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի

12:16, 4 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փախուստի է դիմել վիրահատության համար այնտեղ տեղափոխված կալանավորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ փախուստի դիմած անձը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված Սուրեն Գրիգորյանն է: Հետաքննությունը վարում է ոստիկանութան Մաշտոցի բաժինը:


© 2009 ARMENPRESS.am