Գիտնականները ֆուտբոլի դաշտի չափով քվանտային համակարգիչ կկառուցեն

14:39, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետների միջազգային խումբը՝ Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի գիտնականների գլխավորությամբ, ներկայացրել Է վիթխարի քվանտային համակարգչի կառուցման պլան, որը պետք Է դառնա ամենահզոր հաշվողական սարքն աշխարհում: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Science Advances հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականների մտահղացմամբ՝ ապագա մեքենան բաղկացած կլինի վակուումային միջավայրում տեղադրված միմյանց միացած մոդուլներից: Դրանց ներսում Էլեկտրական դաշտերի միջոցով կլինեն իոններ, որոնք կկազմեն տրամաբանական վենտիլները՝ սխեմայի այն տարրերը, որոնք ունակ են կատարելու տարրական տրամաբանական գործողություններ: Միացության արագությունն, այս կերպ, կմեծանա 100 հազար անգամ:   
Գիտնականները պլանավորում են քվանտային համակարգչի նախատիպը կառուցել համալսարանում: Նրանց կարծիքով՝ մեքենան, որի չափերը համեմատելի կլինեն ֆուտբոլի դաշտի չափերի հետ, կկատարի բարդ հաշվողական գործողություններ, որոնք սովորական ԷՀՄ-ներից կպահանջեր միլիարդավոր տարիներ:


© 2009 ARMENPRESS.am