ԱՄՆ-ը թույլատրել Է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից

10:11, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ Է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրղների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:  
«Նրանք այլեւս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետեւ եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլեւս հարկավոր չի լինի»,- ասել Է մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am